Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԵԼՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Հոկտեմբեր 13,2010 00:00

Մանկական երկաթուղին այսօր մեր մանուկների սիրված վայրերից է, ուստի շատ ծնողներ իրենց երեխաների ժամանցը նախընտրում են կազմակերպել հենց այդ վայրում: Սակայն պարզվում է՝ տարատեսակ ատրակցիոններից օգտվելն այնքան էլ անվտանգ չէ մեր մանուկների համար: Աջակողմյան թունելը, որտեղով ամեն օր հարյուրավոր երեխաներ են անցնում՝ քարուքանդ է, իսկ ձախակողմյան հատվածում պատերը պատված են զանազան հայհոյանքներով եւ հակաքրիստոնեական նշաններով, առաստաղից՝ մի քանի տեղից, անմխիթար վիճակի պատճառով, անընդհատ կեղտաջրեր են կաթում, թունելի ներսում նաեւ խոնավ է եւ հակասանիտարական վիճակ:

Այս առնչությամբ մանկական երկաթուղու տնօրինությունից «Առավոտի» հարցերին ի պատասխան հայտնեցին, որ այս պահին այգու տարածքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, փոխվում են գնացքի գծերը եւ այլն, ընդգրկվելու են նաեւ վերոնշյալ խնդիրները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել