Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաների շուկան «երիտասարդացել» է

Հոկտեմբեր 13,2010 00:00

Վերջին տարիներին Հայաստանի ավտոմեքենաների շուկան նկատելիորեն «երիտասարդացել» է: «Արմինֆոյին» նման կարծիք է հայտնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ մանրածախ վարկավորման բաժնի ղեկավար Ռոման Գործակալյանը: «Վերջին ժամանակներում հայ սպառողները սկսել են գնել ավելի թանկ ավտոմեքենաներ, մասնավորապես՝ վաճառքի ծավալներով առաջատարների հնգյակում ճապոնական ավտոմեքենաներն են»,- նկատել է նա, հավելելով, որ շուկայում դեռեւս զգալի մաս են կազմում ռուսական արտադրության ավտոմեքենաները՝ ցածր գների եւ խորհրդային ժամանակներից մեզ բաժին հասած ավանդույթների եւ սպառողական սովորույթների պատճառով, սակայն դրանք արդեն սկսում են զիջել «ինոմարկաներին», հատկապես՝ ոչ թանկ ավտոմեքենաների հատվածում:

Ռ. Գործակալյանը նշել է նաեւ, որ հաշվի առնելով երկրի աշխարհագրական առանձնահատկությունները եւ ճանապարհային պայմանները, Հայաստանում մեծ մասսայականություն են վայելում «ամենագնացները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել