Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կանայք ավելի գործնական են

Հոկտեմբեր 13,2010 00:00

Հայաստանում կանայք ավելի շատ են կառավարում, քան հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում, իսկ հյուսիսային Եվրոպայի երկրները պահպանում են առաջատար դիրքերը սեռերի հավասար կառավարման սանդղակում: Tert.am-ը՝ հղում անելով ԼՁԸՀ-ՁԸհհ-ին, տեղեկացնում է, որ այս մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների պատրաստած զեկույցում: Փորձագետները 134 երկրում կանանց ու տղամարդկանց հնարավորությունները համեմատել են 4 հիմնական ոլորտներում, ի՞նչ չափով են ներգրավված տնտեսական ոլորտում եւ ծառայության ընթացքում ի՞նչ առաջխաղացում են ունեցել, կրթության հասանելիությունը, քաղաքականությունում ներկայացված լինելը եւ առողջական վիճակը: Երկրորդ տարին անընդմեջ սանդղակը գլխավորում է Իսլանդիան: Երկրորդ տեղում է Նորվեգիան, իսկ երրորդում՝ Ֆինլանդիան: Զեկույցում Ռուսաստանը հայտնվել է 45-րդ տեղում, տնտեսական կյանքում կանանց մասնակցության առումով ՌԴ-ն զբաղեցնում է 28-րդ տեղը: Կրթության հասանելիության մասով Ռուսաստանը զբաղեցրել է 26-րդ տեղը: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը, ապա այս ցուցանիշով Ռուսաստանը հետ է մնում՝ զբաղեցնելով 85-րդ տեղը: ԱՊՀ երկրների շարքում Ղազախստանը հայտնվել է 41-րդ տեղում, Ղրղըզստանը՝ 51-րդ, Ուկրաինան՝ 63-րդ, Հայաստանը՝ 84-րդ, Վրաստանը՝ 88-րդ, իսկ Ադրբեջանը՝ 100-րդ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել