Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԳ-Ն ավարտեց խաղողի մթերումները Արմավիրի մարզում

Հոկտեմբեր 13,2010 00:00

Երեւանի կոնյակի գործարանը 100%-ով ավարտել է խաղողի մթերումները Արմավիրի եւ Այգեւանի մասնաճյուղերում: Tert.am- ի փոխանցմամբ, այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը՝ հավաստելով, որ գյուղացիների նկատմամբ պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են: Եվս մեկ շաբաթ մթերումները կշարունակվեն Տավուշի մարզում: «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, անձրեւային եղանակներով պայմանավորված, խաղողով բեռնված մեքենաների կեսը ջուր էր, բայց ձեռքներս չէր գնում այդ պայմաններում հավաքված խաղողը հետ ուղարկել: Կյանք է, ամեն ինչ էլ պատահում է»,- ասել է պարոն Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել