Հոկտեմբերի 16-24-ը Պլովդիվում անցկացվելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 26-րդ եւ կանանց 15-րդ ակումբային առաջնությունը, որին մասնակցող տղամարդկանց 49 եւ կանանց 16 ակումբների մեջ են նաեւ Երեւանի «Միկա» ակումբի թիմերը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ Բուլղարիայում մեր երկիրը ներկայացնելու են.
Տղամարդիկ՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան, Աշոտ Անաստասյան:
Կանայք՝ Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնավալի, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան: