Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներն ստանձնել են առաջատարների դերերը:
Մրցաշարային աղյուսակի առաջին յոթնյակի վեց տեղերը զբաղեցնում են հայ շախմատիստները: Եվ եթե վրաստանցի գրոսմայստեր Կոնստանտին Շանավայի անունն այս յոթնյակում բնական է, ուրախացնում է Ռուսաստանը ներկայացնող եւ շախմատային որեւէ կոչում չունեցող Նիկիտա Մատինյանի ցուցանիշը, որը գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանի եւ Հրայր Սիմոնյանի հետ միասին երեկ կայացած 7-րդ տուրից առաջ ընդամենը կես միավորով էր ետ մնում 5,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից եւ Դավիթ Պետրոսյանից: