Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԵՆ

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Այս օրերին համառ լուրեր են պտտվում այն  մասին, թե վերեւներում վճռել են երկար ժամանակ առանց գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի աշխատող Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճակատագիրը: Ասում են՝ գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնը հնարավոր է զբաղեցնի ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իսկ գլխավոր ռեժիսորինը՝ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:  Փաստենք, որ Օպերային թատրոնը ՊՈԱԿ է, իսկ ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր նշանակելու իրավասությունը պատկանում է ՊՈԱԿ-ի տնօրենին, տվյալ պարագայում՝ Կամո Հովհաննիսյանին:
«Առավոտը» զրուցեց Կ. Հովհաննիսյանի եւ Էդ. Թոփչյանի հետ, իսկ Վ. Չալդրանյանը ներկայումս արտերկրում է:
\"\"Պարոն Հովհաննիսյանը  փոխանցեց հետեւյալը. «Ես ձեզնից եմ լսում այդ մասին: Ընդամենը կնշեմ, որ թատրոնի կյանքը գնում է բնական հունով: Լարված, ստեղծագործական մթնոլորտ է տիրում, քանի որ պատրաստվում ենք միանգամից 3 պրեմիերաների՝ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա», Վերդիի «Աիդա» օպերաները եւ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը»:
Էդ. Թոփչյանն էլ «Առավոտին» ասաց. «Ես տեղյակ չեմ նման լուրերից, գերծանրաբեռնված աշխատում ենք, ընթացքի մեջ է Երեւանյան՝ 4-րդ միջազգային  փառատոնը»: Հիշեցնենք, որ ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարը  վերջին շրջանում 9 օպերաների համերգային կատարումներ եւ ներկայացումներ է իրականացրել, ընդ որում վերջինը՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», հենց Վ. Չալդրանյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել