Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌԱՀԱՍԻՆ ՍՊԱՆԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Հոկտեմբեր 12,2010 00:00

Հույն ոստիկան Եպամինոնդաս Կորկոնեասը, ով 2008 թվականին սպանել էր 15-ամյա պատանի Ալեքսիս Գրիգորոպուլոսին, ինչը Աթենքում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել, երեկ դատապարտվել է ցմահ ազատազրկման: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, 2008թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած այդ միջադեպից հետո Հունաստանում երկու շաբաթ շարունակվեցին զանգվածային անկարգությունները:
Կորկոնեասի հետ պատահարի օրը պարեկություն անող ոստիկան Վասիլոս Սարալիոտիսը նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2008-ին Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը հայտարարել էր, թե սպանված պատանու մայրը հայ է, եւ նրա ընտանիքը սերտ կապեր է ունեցել հայ համայնքի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել