Լրահոս
Օրվա լրահոսը

Օդեսայից Վրաստան նավարկող բեռնանավը խորտակվել է

Հոկտեմբեր 12,2010 00:00

Երկուշաբթի լույս գիշերին, Ղրիմում, Կերչի թերակղզու ափամերձ հատվածում խորտակվել է «Վասիլի» նավը, որի տախտակամածին այդ պահին եղել է 12 մարդ՝ ՌԴ 10 քաղաքացի եւ 3 ուկրաինացի: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, գտնվել է նավաստիներից մեկի մարմինը, հաջողվել է փրկել Ռուսաստանի 8 քաղաքացիների եւ մեկ ուկրաինացու, մյուսները համարվում են անհետ կորած: Առեւտրային նավարկություն անող բեռնանավը, որը բեռնված է եղել մետաղի ջարդոնով, կոչված էր ափամերձ նավարկություններ անելու՝ առանց բաց ծով դուրս գալու թույլտվության: Օդեսայից Վրաստան տեղափոխվող բեռնանավը նավարկել է մոնղոլական դրոշի ներքո: Նախնական տվյալներով՝ նավի խորտակման պատճառը Սեւ ծովում սկսված փոթորիկն է եղել: SOS ազդանշանը ստանալուն պես՝ դեպքի վայր է մեկնել ՌԴ դրոշի տակ նավարկող երկու եւ ուկրաինական մեկ նավ: Ու թեեւ Ղրիմի նախարարների խորհրդի նախագահ Վասիլի Ջարդին հրահանգել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները նավի անձնակազմին փրկելու համար, այդուհանդերձ, փրկարարական աշխատանքները դժվար են ընթանում՝ վատ տեսանելիության եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Փրկարարական աշխատանքներին ներգրավված է նաեւ ավիատեխնիկա: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, բեռնանավի անձնակազմը կտեղափոխվի Ֆեոդոսիա, որտեղ քաղաքային հիվանդանոցում ամեն ինչ պատրաստ է նավաստիներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել