Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱԳԻՐ

Հոկտեմբեր 12,2010 00:00

«Դեպի կրթություն բոլորի համար. աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կայուն զարգացմանը» ծրագիրը թեւակոխեց իր վերջին՝ երրորդ փուլը: Ծրագրի իրականացման կապակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կնքվեց հուշագիր՝ «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական օգնության հայաստանյան մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության եւ ՀՀ ԿԳ նախարարության կողմից: ՀՀ ԿԳ նախարարությունը ստանձնեց ծրագրի արդյունավետ իրականացման գործընթացը՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի՝ ներառական կրթության ուղղությամբ ձեռքբերումները արդիականացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել