Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 3 տարի անեսթեզիոլոգ չկա

Հոկտեմբեր 12,2010 00:00

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ 2010 թվականի ընթացքում կատարվել է մարզի առողջապահական ոլորտի կադրային ներուժի թարմացում, բուժհիմնարկները համալրվել են անհրաժեշտ մասնագետներով: Դիլիջանում աշխատանքի են ընդունվել վիրաբույժ, ուռուցքաբան, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, Իջեւանում՝ սրտաբան, Նոյեմբերյանում՝ վիրաբույժ:
Հիմնահարց է մնում Բերդի տարածաշրջանում անեսթեզիոլոգի (անզգայացնող) բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար գործուղումներով անեսթեզիոլոգ է մեկնում Բերդ: Հավելենք, որ Բերդում արդեն 3 տարի անեսթեզիոլոգ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել