Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է տրամաբանությունը

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"Ամեն առավոտ ժամը 10-ին Վանաձորից Նոյեմբերյան է ուղեւորվում խորհրդային արտադրության «ՊԱԶ» մակնիշի խիստ մաշված ավտոբուս, որի նորոգումը վարորդը կատարում է հենց ընթացքի ժամանակ: Ավտոբուսը Նոյեմբերյանից Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաք է վերադառնում ժամը 14-ին: Այս տանջահար ավտոբուսով հիմնականում երթեւեկում են սոցիալապես անապահով մարդիկ: Նրանց դժգոհությունն է հարուցել այն, որ Նոյեմբերյանից Ալավերդի (50 կմ հեռավորություն) երթեւեկի համար ուղեվարձը 500 դրամ է, իսկ Ալավերդի քաղաքից Վանաձոր հասնելու համար (վերստին՝ 50 կմ) կրկնակի էժան՝ 250 դրամ: Այս կապակցությամբ ուղեւորները բողոքել են «ՊԱԶ»-ի վարորդներին: Արագընթաց 21-րդ դարին խիստ անհարիր դեղին «ՊԱԶ»-երը կրիայի արագություն ունեն եւ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված «անտիլոպները» Վանաձոր-Նոյեմբերյան 100 կմ ճանապարհը հաղթահարում են ուղիղ երեք ժամում:
Այս ուղերթի ավտոբուսները նախկինում պատկանել են Վանաձոր քաղաքի ավտոբուսային պարկին: Ներկայումս սույն հիմնարկը սեփականաշնորհված է եւ պատկանում է վանաձորցի «Պետունցի Արմեն» մականունով հայտնի մեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել