Հոկտեմբերի 10-ին Շիրակի մարզի Արեւիկ համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն: Առաջադրվել էին գործող գյուղապետ, ԱԺՄ-ական Դավիթ Թումիկյանն ու անկուսակցական, համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գարեգին Ստեփանյանը: 1713 բնակիչ եւ 1303 ընտրող ունեցող համայնքում ընտրությանը մասնակցել է 825 մարդ:
Դավիթ Թումիկյանը ստացել է 368 քվե, Գարեգին Ստեփանյանը՝ 423: Ընտրությունն անցել է առանց միջադեպերի եւ լարվածության: Այսուհետ Արեւիկն ունի անկուսակցական նոր գյուղապետ: