Հատուկ ծառայությունները ենթադրում են, որ նախօրեին Մոսկվայում սպանվածներից մեկը կարող է պատկանել միջէթնիկ հանցավոր խմբավորման: «Սպանության վարկածներից մեկի համաձայն, սպանությունը Ասլան Ուսոյանի`«Դեդ Հասանի» դեմ կատարված մահափորձից հետո ազդեցության ոլորտների վերաբաժանման հետեւանք է»,- Life News-ին հաղորդել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Արմինֆոն» տեղեկացնում է, որ ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել էր այն մասին, որ գնդակահարվածներից մեկը Աբխազիայի, մյուսը՝ Հայաստանի բնակիչ են: Անհայտ անձինք գնդակահարել են տղամարդկանց, այնուհետեւ՝ փախուստի դիմել: