Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, կիրակի օրը, ժամը 16.05-ին, ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել Արտավազդ Ծ.-ին: Նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարության դանակ՝ արյան հետքերով: Արտավազդ Ծ.-ն հայտարարել է, որ «Վերնիսաժ» տոնավաճառում դանակահարելով փորձել է սպանել Արտաշես Վ.-ին: Ըստ բժշկի տեղեկանքի, Արտաշես Վ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Կատարվում է նախաքննություն: