Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"7or.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը միջնորդ հանդիսանա Իրանի եւ Արեւմուտքի միջեւ, քաղաքագետն ասել է, թե ռազմավարական իմաստով դա հնարավոր է, սակայն ոչ այս պահին. «Մենք դեռ բավական փոքր, թույլ կարգավիճակի մեջ ենք: Մենք ներքաշված ենք մի գործընթացի մեջ, որտեղ ավելի շուտ երկխոսում են մեզ համար, քան մենք պետք է խոսենք: Բայց ես հույս ունեմ, որ եթե մեր երկիրն իսկապես դառնա նորմալ, կայացած երկիր, այնքան կշիռ ունենա, որ մեզ տեսնեն եւ գնահատեն դրա համար, ապա ես կարծում եմ, որ մենք իսկապես նման ֆունկցիա կարող ենք կատարել, որովհետեւ մենք այն ժողովուրդն ենք, որը կիսով չափ եվրոպական է համարվում, կիսով չափ՝ ասիական: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց շատ հարցերում նման ենք Արեւելքի ժողովուրդներին: Մենք իսկապես կարող ենք այդ կամրջի դերը կատարել, եւ դա կարող է մեր փոքրիկ առաքելություններից մեկը լինել: Բայց ոչ թե այս պահին, որովհետեւ խղճուկ վիճակի մեջ ենք»:
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ է նշել, թե Հայաստանը որպես միջնորդ պետություն դեռ կայացած չէ, սակայն այդ դերում հայտնվելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Ադրբեջանն ու նույնիսկ Թուրքիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել