Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱԽՏԵ՞Լ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության (GTP) նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ GTP-ի ղեկավար Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե մինչեւ 2011 թ. հայ-թուրքական սահմանը չբացվի, նույն այդ ճանապարհով 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդ սահմանը կանցնեն: «Մենք երկու երկրների կառավարություններից պահանջում ենք սահմանների բացման համար դրական պատասխան»,- նշել է թուրք կուսակցապետը: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, news.am-ին հայտնել է, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի հատման որեւէ դեպք չի արձանագրվել, եւ եթե նման փորձ ձեռնարկվեր, այն անմիջապես կկանխվեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել