Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՎԵՃ ԲԱՔՎՈՒՄ

Հոկտեմբեր 12,2010 00:00

ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը երեկ Բաքվում մասնակցել են Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովին: «Դժբախտաբար, մեզնից անկախ ծագած՝ Ադրբեջան մուտքի արտոնագրային որոշ խնդիրների պատճառներով չկարողացանք մասնակցել ժողովի առաջին կեսին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ժողովն ընդհատել էր՝ մինչեւ կլուծվեր մեր հարցը».- ըստ ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության՝ ասել է Մարիո Նալբանդյանը: Նիստը նվիրված է եղել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերին, եւ հիմնական թեման եղել է Արցախը: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից Ադրբեջանի ներկայացուցչի դժգոհությանն ի պատասխան՝ Կիրո Մանոյանը նշել է, թե Ադրբեջանը դժգոհ է համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս  ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ներգրավելու համար: Նա շեշտել է նաեւ, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել: Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան ողջունել է կողմերի միջեւ բուռն քննարկման փաստը եւ հույս հայտնել, որ չնայած տարակարծություններին՝ հայերն ու ադրբեջանցիները կարող են համաձայնության գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել