Ջերմուկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարում արդեն առաջատարներն առանձնանում են: Երրորդ տուրից հետո միայն երկու մասնակից՝ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը եւ Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան, ունեն հարյուր տոկոսանոց արդյունք: Նրանցից կես միավոր պակաս են վաստակել յոթ շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ հայաստանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գրիգոր Դիլանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վարդան Խոջայանը, Տիգրան Քոթանջյանը եւ Հրայր Սիմոնյանը: Առաջին տասնյակը եզրափակում է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: