Թմրադեղերը Իրանից Մալայզիա են տեղափոխվում սովորաբար օգտագործելով «Դուբայի, Հայաստանի, Քիշի, Դոհայի կամ Կոլոմբոյի օդային ճանապարհները»: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Մալայզիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Աբու Սեման Յուսուպը: Մալայզիայում կտրուկ ավելացել են թմրաբիզնեսով զբաղվող իրանցիների ձերբակալությունները: Reuters-ը տեղեկացնում է, թե Աբու Սեմանը նոր է վերադարձել Իրան կատարած 5-օրյա այցից, որի ընթացքում քննարկվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցերը: Ուրբաթ օրը կայացած ասուլիսում նա ընդգծել է, որ խնդիրը լուծելու համար երկու երկրների իշխանությունների համագործակցության կարիքը կա: