Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ Vogue-ՈՒՄ ԻՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Ճապոնիայի վարչական բարեփոխումների նախարար Ռենխո Մուրատան (նկարում) ուրբաթ օրը ստիպված է եղել հրապարակայնորեն ներողություն խնդրել երկրի խորհրդարանում՝ Vogue հանրահայտ ամսագրի տեղական պարբերականում լուսանկարվելու համար: 42-ամյա ֆոտոմոդել, դերասանուհի եւ հեռուստահաղորդավար, իսկ այսօր նախարար Մուրատան դա արել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից իր հասցեին ուղղված սուր քննադատություններ հնչեցնելուց հետո: Newsru-ի մատուցմամբ, չնայած այն բանին, որ ամսագրում հրապարակված լուսանկարներում նախարարը միանգամայն պատշաճ կեցվածք ուներ, այդուհանդերձ, միայն այն փաստը, որ լուսանկարն արվել էր երկրի խորհրդարանում, քաղաքական գործիչների դժգոհության առիթ էր դարձել:
Ընդդիմության ներկայացուցիչները դատապարտել էին ամսագրի էջերում հայտնված այդ ֆոտոսեսիան, որն ուղեկցվել էր քաղաքականության եւ աշխատանքի մասին նախարարի տված հարցազրույցով:
Նախարար Ռենխոն իր ասուլիսում պարզաբանել է, թե ֆոտոսեսիայից առաջ ինքը խորհրդակցել է համապատասխան անձանց հետ, նաեւ շեշտել է, թե ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում իր գործողությունները դուր չեն եկել կամ իր պաշտոնին անհարիր են թվացել:
Հիշեցնենք, որ ճապոնացի նախարարը քաղաքական էլիտայի առաջին ներկայացուցիչը չէ, որ լուսանկարվել է Vogue ամսագրի համար: 1998-ին այդ հեղինակավոր ամսագրի համար լուսանկարվել էր ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ անցած տարվա մարտին՝ Միացյալ Նահանգների ներկայիս առաջին տիկին Միշել Օբաման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել