Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր ճանաչեց

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել չեչեն ուսուցչին դաժան կտտանքների ենթարկելու եւ անհետ կորած երկու չեչեն աղջիկների առեւանգման մեջ: Newsru-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 7-ին ստրասբուրգյան դատարանի կողմից հրապարակված որոշման մեջ շեշտվել է, որ 2000թ.-ին չեչեն տղամարդուն, որն այն ժամանակ 50 տարեկան էր, բերման էին ենթարկել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանները նրան նախ ծեծել էին, ապա կտրել էին նրա ձախ ականջը:
Դատավորների ասելով, իրենք ապշած են այն փաստից, որ «այդքան սարսափելի գործողությունները» կարող էին կատարված լինել ոստիկանի, հետեւաբար՝ ռուսական պետության ներկայացուցչի կողմից: Դատարանը Ռուսաստանին «դատապարտել» է տուժողին վճարել 79 հազար եվրոյի փոխատուցում:
Մյուս գործի շրջանակներում Ստրասբուրգի դատարանը՝ ՄԻԵԴ-ը, Մոսկվային մեղավոր է ճանաչել 2002 եւ 2003թթ.- երին երկու երիտասարդ չեչեն կանանց առեւանգելու մեջ: Դատարանի որոշման մեջ ասված է, թե՝ քանի որ երկուսն էլ դեռեւս գտնված չեն, եւ հաշվի առնելով Չեչնիայում առկա իրավիճակը, պետք է ենթադրել, որ նրանք այլեւս ողջ չեն: Դատավորներն ընդգծել են, որ Ռուսաստանն այդ գործով արդյունավետ քննություն չի վարել, որով էլ կանանց հարազատներին հավելյալ տանջանքների ենթարկել: ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է անհայտ կորած աղջիկների ընտանիքներին վճարել ընդհանուր հաշվով 321 հազար եվրո փոխհատուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել