Լրահոս
Օրվա լրահոսը

Լուժկովը դեկան է աշխատում 1 ռուբլի աշխատավարձով

Հոկտեմբեր 09,2010 00:00

Ուրբաթ օրը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ընդամենը երեք ժամ է աշխատել իր նոր պաշտոնում՝ Միջազգային համալսարանի խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ ընդամենը 1 ռուբլի աշխատավարձով: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Լուժկովը մտադիր էր երեկ երեկոյան անձնական գործերով մեկնել Ավստրիա, որտեղ արդեն իսկ գտնվում է նրա տիկինը՝ Ելենա Բատուրինան: Իսկ մինչ այդ, ուրբաթ առավոտյան, Լուժկովը մի քանի ժամով եղել է աշխատավայրում, նույնիսկ հանդիպումներ է ունեցել: Նախկին քաղաքապետն իր նոր պաշտոնում իրեն, թերեւս, վատ չի զգում եւ հոկտեմբերին մտադիր է հանդիպել համալսարանի ուսանողների հետ: Իհարկե, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Լուժկովը դասախոսություններ կկարդա եւ քննություններ կընդունի: Իհարկե, նրա տեղակալ Ուրսովը չի բացառել նաեւ դա:
Ինչ վերաբերում է Լուժկովի խիստ խորհրդանշական աշխատավարձին, ապա դրանով մտադիր է զբաղվել Աշխատանքի եւ զբաղվածության դաշնային ծառայությունը, որը պատրաստվում է ծառայողական ստուգումներ անցկացնել համալսարանում, եւ հնարավոր է, որ Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտման համար տուգանի բուհին, եթե, իհարկե, հաստատվի, որ Լուժկովի հետ 1 ռուբլի աշխատավարձի պայմանագիր է ստորագրվել:
Հիշեցնենք, որ Միջազգային համալսարանում խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետը հիմնադրվել է 2002-ին՝ հենց Լուժկովի նախաձեռնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել