Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պրոֆեսորը կդիմի դատարան

Հոկտեմբեր 09,2010 00:00

Հունվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ եւ «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկությամբ. «հրաժարվել խորհրդային համակարգից ժառանգված հանցածին եւ անբարոյական գիտահամալսարանական համակարգից, որի պատճառով գիտությունը հայտնվել է կաթվածահար վիճակում եւ փոխարենը կյանքի կոչել բնագավառը ազգային շահին ծառայացնելու բարեփոխումների ծրագիր»: Որպես վերջինիս տարբերակ, նա առաջարկել է իր եւ համախոհ գիտնականների կողմից մշակված եւ դեռեւս 1990 թվականին երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ներկայացված ծրագիրը:
Ս. Հայրապետյանի նամակին հետեւել է փետրվար ամսին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից ստորագրված ԳԱԱ-ի նախագահության դիմումը՝ ՀՀ նախագահին: Հայրապետյանը կարծում է, որ ԳԱԱ նախագահի նամակը, չունենալով բովանդակային ոչ մի կապ իր առաջարկության հետ, պարունակում է մտացածին հերյուրանքներ եւ ապակողմնորոշիչ տեղեկություններ իր անձի եւ նրա հիմնադրած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի մասին. «Առաջարկվում էր կենտրոնը փակել՝ որպես  պետական միջոցները հանցավոր փոշիացնող հիմնարկություն»: Ըստ Ս. Հայրապետյանի՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը, ստանալով ԳԱԱ-ի նախագահության հաշվեհարդար հիշեցնող առաջարկությունը, հանձնարարել է  ՀՀ ԿԳՆ-ին՝ պարզաբանում տալ հարցի մասին: Նախարարի հրամանով էլ ստեղծվել է հանձնաժողով, որի ղեկավար է կարգվել  ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչի համոզմամբ, խնդիրը այդպիսով մղվել է փակուղի: Այժմ պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը պատրաստվում է դիմել դատարան եւ, ինչպես նշված է «Առավոտին» ուղարկված նամակում. «Դատարանի միջոցով փորձել ապացուցել, որ ՀՀ նախագահին ուղղված իր նամակի փաստերը, որ «Հայաստանի ներկայիս գիտավարչական համակարգը հանցածին է եւ անբարոյական», իսկապես ճիշտ են եւ անառարկելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել