Ինչպես տեղեկացնում է 7or.am-ը, հոկտեմբերի 5-ին, Լոս Անջելեսի ժամանակով 8:45-ին, 101-րդ մայրուղու վրա վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում հեռարձակվող «Լույսաշխարհ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող Ստեփան Քիրեմիջյանը: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Վթարի վերաբերյալ ոստիկանական զեկուցագրում նշված է, որ Ստեփան Քիրեմիջյանը վտանգելով իր կյանքը՝ իր մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեկ այլ մեքենայի մուտքը դեպի ազատուղի, որի հետեւանքով տեղի կունենար առավել մեծ աղետ: Իր վրա վերցնելով այդ մեքենայի հարվածը՝ իր մեքենան ջախջախվել է: Հիշեցնենք, որ «Լույսաշխարհ» հաղորդաշարը այս տարվա սկզբից պարբերաբար հեռուստակամուրջ է իրականացնում Հայաստանի հետ՝ ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակի միջոցով: