Հոկտեմբերի 7-ին՝ ժ. 01։20-ին, «Շտապ օգնության» կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկային շրջանի եւ աջ թիակային շրջանի պատռված վերք եւ ծոծրակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1957 թ. ծնված Աստղիկ Ա.-ն: Նա հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է Հալաբյան փողոցում՝ թիկունքից հարվածներ ստանալու հետեւանքով: Պարզվել է, որ նույն օրը՝ ժ. 00։05-ի սահմաններում, անհայտ անձը թիկունքից հարվածել է Աստղիկ Ա.-ին եւ կյանքի համար վտանգավոր բռնությամբ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է 1 500 դրամ եւ անձնական իրեր:
Նույն օրը՝ ժ. 23։30-ին, պարզվել է, որ Աստղիկ Ա.-ի նկատմամբ ավազակային հարձակումը կատարել է նախկինում 3 անգամ ազատազրկման դատապարտված, 1977 թ. ծնված Սլավիկ Ո.-ն: