Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորել են նախկին գյուղապետի անասուններին

Հոկտեմբեր 09,2010 00:00

Սեպտեմբերի 4-ին Իջեւան քաղաքում, մարզային էլեկտրացանցի գրասենյակից ոչ հեռու գտնվող Իջեւանին հարակից Գանձաքար գյուղի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի անասնաֆերմայում սատկել են նրա 3 ցուլը եւ 45 խոզը: Հակոբյանը հայտնեց, որ սատկած կենդանիների միսը փորձաքննության համար Երեւան է տարել: Պարզվել է, որ կենդանիների թունավորման պատճառը ցինկի ֆոսֆատն է: Նրա խոսքերով, հավանաբար չարագործները թույնը անասնակերին խառնել են սեպտեմբերի 3-ի երեկոյան, հաջորդ առավոտ ինքը անտեղյակ լինելով` դրանով կերակրել է անասուններին: Ներկայումս Իջեւանի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քննություն է կատարում: Այս թունավորումը, ըստ ամենայնի, կապ ունի Հակոբյանի տնտեսական գործունեության հետ: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ այս տարի Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտից անկվել է տարբեր սեռի եւ հասակի 2035 խոզ: Կաթնատու եւ կաթնամսատու սերունդ ստանալու համար «Վորլդ Վիժն» կազմակերպության միջոցով այս տարի մարզի մի շարք համայնքներում 360 խոշոր եղջերավոր անասունների արհեստական բեղմնավորում կկատարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել