Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում կստեղծվի ֆրանսերենի մարզային կենտրոն

Հոկտեմբեր 09,2010 00:00

1996 թվականից հայկական Իջեւանն ու ֆրանսիական Վալանսը քույր քաղաքներ են: 2010թ. հոկտեմբերի 4-ին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը կնքել են համագործակցության հզորացման համաձայնագիր: Իջեւան այցի ընթացքում Վալանսի քաղաքապետն այցելել է նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ: Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն առաջարկել է մասնաճյուղում ստեղծել ֆրանսերեն լեզվի մարզային կենտրոն, ուր բուհի ֆրանսերենի դասախոսները եւ բարձր առաջադիմությամբ ֆրանսերեն սովորող ավարտական կուրսերի ուսանողները անվճար ֆրանսերեն կսովորեցնեն ցանկացողներին, նաեւ կլինեն մարզի հեռավոր դպրոցներում, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն: Կենտրոնը տեխնիկապես կհագեցվի Վալանսի քաղաքապետարանի աջակցությամբ: Սամվել Առաքելյանը նաեւ առաջարկել է Իջեւանի եւ Վալանսի ուսանողների փոխայցերի, ուսանողական ճամբարների ստեղծման ծրագիր՝ իջեւանցի ուսանողները կմեկնեն Վալանս, իսկ ֆրանսիացի ուսանողներն էլ Իջեւանում կհանգրվանեն ուսանողների ընտանիքներում: Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը հավանություն եւ համաձայնություն է տվել այդ ծրագրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել