Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Հոկտեմբեր 09,2010 00:00

«2011թ. բյուջեի կարեւոր հատկություններից մեկը դեֆիցիտի նվազեցումն է»: Ըստ panorama.am-ի՝ երեկ կայացած ասուլիսում կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ 2011թ. բյուջեի ծախսերը կկազմեն մոտ 1 տրիլիոն դրամ, եկամուտները՝ 850 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 3.9%: Գ. Մինասյանի գնահատմամբ. «Ճգնաժամից հետո ունեցանք 14,2%-ի անկում, եւ կառավարությունն իրականացրեց հակաճգնաժամային ծրագիր, որի նպատակով ներգրավվեցին մեծ քանակի արտաքին վարկային միջոցներ: Դա թույլ տվեց մեղմել ճգնաժամի հետեւանքները: Շատ երկրներ կրճատեցին սոցիալական ծախսերը, իսկ մենք՝ ոչ, այլ բավականին մեծ արտաքին պարտք կուտակեցինք, ինչի արդյունքում դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը դարձավ 7,5%: Ճգնաժամի պայմաններում գնացինք աննախադեպ քայլի՝ տնտեսության ուղղակի ֆինանսավորմանը իշխանության կողմից, սակայն դա գալիս էր այդ ժամանակների տրամաբանությունից»,- նշեց Գ. Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել