ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Forbes ամսագրի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը։ Միշելի ձեռքբերումների շարքում ամսագիրը նշում է, մասնավորապես, ազգի առողջության համար ակտիվ պայքարը, ինչպես նաեւ ակտիվ մասնակցությունը ԱՄՆ քաղաքական կյանքին։ Forbes-ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երգչուհիներ Լեդի Գագան եւ Բեյոնսեն։ Ի դեպ, 4 տարի շարունակ առաջին տեղում եղել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: