Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԴՐՈՇԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ ԵՎ ԻՋԵՑՎԵԼ Է

Հոկտեմբեր 08,2010 00:00

«Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ բողոքելով, որ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության շենքի վրա բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության դրոշը։ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Աղշին Մեհդիեւը իր նամակում Հայաստանին մեղադրել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան ու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ։ Նամակում նշվում է, որ հայկական առաքելությունը թաքցրել է իրողության հետքերը։ Ադրբեջանցի դիվանագետները, ինչպես երեւում է, շատ արագ են աշխատել, եւ մի քանի ժամից դրոշը իջեցվել է։ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաքելության խոսնակ Սամիր Շարիֆովը ասել է, թե ադրբեջանական առաքելությունը «համապատասխան խողովակներով» դիմել է դրոշը իջեցնելու խնդրանքով, բայց չի մանրամասնել՝ ՄԱԿ-ի քարտուղարությա՞նն են դիմել, թե՞ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին։ ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելությունից հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել