Բրազիլիայում սահմանվել է հեռուստադիտման նոր ռեկորդ: Լողափնյա ֆուտբոլի Բրազիլիայի եւ Չիլիի ազգային հավաքականների հանդիպմանը հեռուստաէկրանների առջեւ միաժամանակ հետեւել է ընդհանուր առմամբ 38 միլիոն մարդ, ինչը հարավամերիկյան այս երկրի նոր ռեկորդ է: Հուրախություն աշխարհի հնգակի չեմպիոն երկրի ֆուտբոլասերների, իրենց ընտրանին համառ պայքարում հաղթանակ է կորզել՝ 5:4: