Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում ամենաշատ գումար վաստակել է «Յուվենթուսը»

Հոկտեմբեր 08,2010 00:00

«Gazzatta Dello Sport»-ի հաշվարկներով, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի քան չորս միլիոն եվրո կվճարի այն ակումբներին, որոնք 2010 թվականին ֆուտբոլիստներ են գործուղել ազգային հավաքական:

Ֆեդերացիայի նախագահ Ջանկառլո Աբետեն իր հերթին հայտարարել է, որ մեկ ֆուտբոլիստի օրական ծախսը երկրի համար միջին հաշվով երեք հազար եվրո է, մինչդեռ ՖԻՖԱ-ն ֆեդերացիաներին փոխանցում է օրական $1600: Իսկ երբ ֆուտբոլիստը գտնվում է հավաքականի ճամբարում, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մասնակիցների «օրավարձը» հասնում է չորս միլիոն եվրոյի:

Իտալիան այս տարի 18 ակումբների, որոնց խաղացողների (48 ֆուտբոլիստ) ծառայություններից օգտվել է ազգային հավաքականը, ընդհանուր առմամբ վճարելու է 4,074 միլիոն եվրո: Այս գումարի առյուծի բաժինը հասնելու է «Յուվենթուսին»՝ 897 հազար, որի խաղացողները հավաքականում ընդհանուր առմամբ եղել էն 299 օր: Նրանից երկու անգամ պակաս կստանան այնպիսի հանրահայտ ակումբներ, ինչպիսիք են «Միլանն» ու «Սամպդորիան»: Հետաքրքիր է, որ Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կստանա ընդամենը 9 հազար եվրո, այն էլ՝ Մարիո Բոլոտելլիի՝ Իտալիայի ընտրանիում անցկացրած երեք օրվա համար: Իսկ ահա բոլորից շատ՝ 56 օր, հավաքականում անցկացրել է Ջորջիո Կյելլինին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել