«Procter & Gemgle» ընկերությունը ապահովագրել է ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Պիտսբուրգ Ստիլերս» ակումբի խաղացող Տրոյ Պալամալուի մազերը: «Head and Shoulders» ֆիրմայի արտադրության շամպունը գովազդող Պալամալուն մազերը գնահատել է $1 միլիոն: Իսկ թե հատկապես ի՞նչ կարող է կատարվել ֆուտբոլիստի մազերի հետ, որպեսզի ապահովագրական գործակալությունը նրան վճարի այդ գումարը, չի ճշգրտվում: Ասենք միայն, որ ֆուտբոլիստի մազերի երկարությունը 90 սմ է եւ դա հարգանքի տուրք է նրա սամոացի նախնիներին: Ինքը՝ մարզիկը, «Reuters» գործակալությանը խոստովանել է, որ մազերը չի կտրել 2000 թվականից ի վեր:
Հայտնի են դեպքեր, երբ խաղադաշտում մրցակիցները Պալամալուին կանգնեցնելու համար բռնել են նրա մազերից: Նման մի դեպք եղել է 2006 թվականին՝ «Կանզաս Սիթիի» հետ հանդիպման ժամանակ: