Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ 14 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 08,2010 00:00

Երեկ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում լրագրողների հետ շփվեցին «Իմիթեյթինգ դը դոգ» թատերախմբի դերասանները՝ Մորվեն Մաքբեթը եւ Սայմոն Ուեյնրայթը: «Իմիթեյթինգ դը դոգ» թատերախումբը բեմադրել է հինգ հյուրախաղային ներկայացում, ներառյալ «Մեթուսելա հյուրանոցը», որը հայ հանդիսականի դատին կհանձնեն հոկտեմբերի 8-ին, 9-ին: «Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ողջունելով թատերախմբին, ասաց, որ այս ներկայացումը Երեւան բերելը բավական թանկ հաճույք էր, քանի որ ներկայացման մեջ օգտագործվում են բազմապիսի ժամանակակից տեխնիկական հնարքներ: Բանախոսները ասուլիսի ընթացքում չցանկացան մանրամասներ հաղորդել «Մեթուսելա հյուրանոցը» ներկայացման մասին:

Ասացին՝ կգաք, կտեսնեք… Սպասվող ներկայացման մասին նշեցին միայն, որ նրանում օգտագործել են մարմնի լեզու՝ ստեղծելով էքսցենտրիկ աշխարհ: Բանախոսները հավելեցին նաեւ, որ ներկայացումը նախատեսված է 14 տարեկանից բարձր անձանց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել