Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն եւ Հոբելյան՝ երաժշտագիտականում

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"
Հյուրերին դիմավորեցին երգ ու պարով

Երեկ՝ Գրադարանավարի օրը հատկապես բազմամարդ էր Երեւանի երաժշտագիտական գրադարանում (տնօրեն՝ Գուլո Նահատակյան). տոնը համընկել էր գրադարանի հիմնադրման 45-ամյակին: Առավոտից մինչ գիշերվա ժամը 22-ը հնչում էր երաժշտություն՝ Արմավիր մարզի Փարաքար համայնքի Հ. Էդգարյանի անվան արվեստի դպրոցի փողային, ժողովրդական եւ ավանդական երգուպարի անսամբլների կատարմամբ: Բավականին հարուստ ֆոնդ ունեցող եւ միշտ այցելուներին ժպիտով սպասարկող գրադարանում լուսանկարներով ներկայացված էր այդ օջախի պատմությունը: Տնօրինությունը խրախուսական պարգեւներ հանձնեց իր բազմավաստակ աշխատակիցներին, որոշ գրադարանավարներ էլ ուշադրության արժանացան Հայաստանի արհեստակցական միությունների կողմից: Վերջինիս փոխնախագահ Է. Սիմոնյանը ոմանց շնորհեց պատվոգրեր:

Միջոցառման ներկաներին հետաքրքրում էր հետեւյալ հարցը՝ հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի այս գրադարանի վերանորոգումը վերջապես ե՞րբ է ստանձնելու մշակույթի նախարարությունը: Փաստենք, որ Երաժշտագիտական գրադարանում կա այնպիսի գրականություն, որը առաջիկա տարիների ընթացքում չի վերահրատարակվի, մինչդեռ ներկայումս վտանգված է գրադարանի ոչ բարեկարգության պատճառով: Վիճակն ավելի անմխիթար կլիներ, եթե տանտերերը ժամանակ առ ժամանակ սեփական ուժերով կոսմետիկ շինարարական շտկումներ չիրականացնեին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել