Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՎՐԱ ՔԱՐ ԿՆԵՏԻ

Հոկտեմբեր 08,2010 00:00

Լիբանանը ծրագրում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հրավիրել այցելելու իսրայելական սահման: Այդ մասին գրել է բրիտանական The Guardian-ը: Որոշ տեղեկություններով, Ահմադինեջադը մտադիր է որպես խորհրդանշական քայլ՝ սահմանի երկայնքով անցնող արգելապատնեշի վրայով քար նետել Իսրայելի վրա: Ահմադինեջադի առաջին պետական երկօրյա այցը Լիբանան՝ նախատեսված է հաջորդ շաբաթ: Ահմադինեջադն այցելելու է Քանա, որտեղ ծաղկեպսակ է դնելու 2006թ.-ին Իսրայելի հետ պատերազմի ժամանակ զոհված լիբանանցիների հուշաքարին:

ԱՄՆ-ն ու նաեւ Իսրայելը Բեյրութին փորձում են համոզել, որ Իրանի նախագահի այցը առանց այն էլ լարված այդ շրջան՝ անվտանգության տեսանկյունից չափազանց մեծ ռիսկեր է պարունակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել