Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը զգուշացնում է, որ Անդրկովկասը չի զիջի

Հոկտեմբեր 08,2010 00:00

\"\"Անդրկովկասում ստեղծված նոր իրողությունները փոխել որեւէ մեկին չի հաջողվի, չնայած այն բանին, որ վրաց դիվանագետները փորձում են արգելքներ հարուցել տարածաշրջանում կայունության հաստատմանը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այս մասին Անդրկովկասի անվտանգության շուրջ ժնեւյան քննարկումների հերթական փուլի նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Քննարկումները տեղի են ունենալու արդեն հաջորդ շաբաթ:

Կարասինի ասելով, վրացական դիվանագիտությունն ու վրաց քաղաքական գործիչները ամեն ինչ անում են կայունության հարցերն առաջ մղելու գործընթացը առավելագույնս դժվարացնելու համար: Նա նաեւ շեշտել է, թե ռուսական պատվիրակությունը պատրաստվում է քննարկումների սպասվող փուլին: «Ժնեւյան քննարկումները հենց Վրաստանի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի միջեւ ուղիղ երկխոսություն ծավալելու նպատակ ունեն: Կովկասում առկա են նոր իրողություններ, եւ դրանք ճակատային հարձակումներով, բավականին կոշտ գործողություններով փոխել՝ ոչ մեկին չի հաջողվի»,- հայտարարել է Կարասինը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2008թ. օգոստոսին «հնգօրյա պատերազմից» հետո ճանաչել է վրացական նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Թբիլիսին այդ տարածքները հայտարարել է օկուպացված եւ խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել