Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծարում՝ անհայտ պատճառներով

Հոկտեմբեր 08,2010 00:00

Ըստ news.am-ի, Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը կառավարության նիստին ներկայացրեց պետական գույքի կառավարման 2011-2013թթ. ծրագիրը։ Դրանով նախատեսվում է լուծարել մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, իսկ մի քանիսն էլ հանձնել համայնքների տնօրինությանը։ Զարմանալիորեն՝ Ա. Մարկոսյանը չկարողացավ կառավարության նիստի ընթացքում պարզաբանել, թե ինչու է լուծարվում այս կամ այն հիմնարկը, կամ ինչու պետք է նվիրաբերվի այս կամ այն համայնքին։ Օրինակ՝ լուծարման է ներկայացվել Նոր Նորքի ուսանողական ավանը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող հանրակացարանը (Արցախի 61 փողոց) նվիրաբերվելու է Երեւանի քաղաքապետարանին։ Վարչապետը հարց ուղղեց Ա. Մարկոսյանին՝ արդյոք Երեւանի քաղաքապետարանի հետ քննարկվե՞լ է սույն հարցը։ Պարզվեց՝ ոչ։ «Այդ դեպքում ինչո՞ւ եք նվիրում, գուցե իրենց պետք չէ»,- զարմացավ վարչապետը եւ էթիկայի տարրական կանոննների խախտում համարեց այն, որ առանց համայնքի հետ խորհրդակցելու՝ նրան ինչ-որ բան են նվիրում։

Նմանապես՝ Ա. Մարկոսյանը ոչ մի կերպ չէր կարողանում պարզաբանել, թե ինչու է լուծարվելու Նոր Նորքի հանրակացարանը, որը, ի դեպ, պարտքեր չունի։ «Գուցե նվիրեիք Երեւանի՞ն»,- հեգնեց վարչապետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել