Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել են քիչ հավաքել

Հոկտեմբեր 08,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ- տնտեսական զարգացման վարչությունից ստացված տվյալների համաձայն՝ 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմում է 77%: Հավաքագրման անենաբարձր ցուցանիշն ապահովել է Վարդենիսի տարածաշրջանը՝ 106,2%: Ցածր եկամուտ են ապահովել Վահան, Դրախտիկ, Աղբերք, Արծվանիստ, Գեղարքունիք եւ Լանջաղբյուր համայնքները՝ 35-40%:

Հիշեցնենք, որ 2010-ի առաջին 8-9 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրումը առանձնապես բարձր չէ նաեւ Արագածոտնում («Առավոտ», 23.09.2010) եւ Սյունիքում («Առավոտ», 28.09.

2010):

Հոկտեմբերի 6-ին մարզպետների հետ ամփոփելով ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ասել է, որ Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում արձանագրվել է հողի հարկի հավաքագրման տեմպերի նվազում եւ մարզպետներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ եւ ընդգծել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հավաքագրման մակարդակը չապահովելու համար որեւէ հիմնավոր պատճառ չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել