Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ «ԳԵՐԱԶԱՆՑ» ՆՇԱՆԱԿԵՑԻՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում երեկ տեղի ունեցավ ծառայության ղեկավարության եւ Համաշխարհային բանկի Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի ներկայացուցիչների հանդիպումը: ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ներկայացրեց ծառայության աշխատանքի ավտոմատացման գործում ներկա հաջողությունները եւ ապագա անելիքները: Մասնավորապես, ծրագրի գրասենյակի եւ ծառայության համատեղ ուժերով ավտոմատացվել են մի շարք գործառույթներ, որոնք բերել են ժամանակի եւ նյութական միջոցների խնայմանը, ինչը իր հերթին նպաստել է ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: ԴԱՀԿ ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց էլեկտրոնային վարույթի ներդրման եւ ծառայության համակարգում VoIP տեխնոլոգիաի կիրառման հեռանկարները: Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի պետական հատվածի մասնագետ Կլաուս Դեքերը գոհունակությամբ նշեց, որ տպավորված է ծրագրի շրջանակներում ԴԱՀԿ ծառայությունում կատարված աշխատանքով: «Շատ կարեւոր է, որ մենք լավ գործընկերներ ունենք ԴԱՀԿ ծառայությունում: Մեր միջնաժամկետ գնահատականը գերազանց է»,- նշեց Կ. Դեքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել