Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է

Հոկտեմբեր 08,2010 00:00

ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զաքարյան փողոցի խանութներից մեկում կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զաքարյան փողոցի 8/11Ա հասցեում գործող մթերային խանութում հայտնաբերել է տնօրեն, 1951թ. ծնված Սվետլանա Կազազյանի դիակը՝ պարանոցի մասում սուր-կտրող գործիքից ստացած կտրած-ծակած վերքի հետքով: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սպանվածը գնդապետ Կազազյանի մայրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել