Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿՅԱՆԸ ԴԻՄԵՑ ՍԴ

Հոկտեմբեր 08,2010 00:00

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանին իր դիմումն է հանձնել ՀՀ ԳԽ, ՀՀ 2-րդ եւ 3-րդ գումարումների ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը, ով հայտնի փաստաբան Ժորա Խաչատրյանի միջոցով վիճարկում է իր օտարերկրացի փեսայի նկատմամբ կիրառված ՀՀ օրենքի դրույթի սահմանադրականությանը համապատասխանության հարցը: Հիշեցնենք, որ Աղասի Արշակյանի փեսա, ՀՀ նախկին քաղաքացի Պերճ Հակոբյանն անչափահաս տարիքում՝ 1992թ.-ին ծնողների հետ օրինական կարգով վերաբնակվել է Բելգիայի Թագավորությունում եւ 1997թ. ապրիլի 10-ից ընդունել է այդ երկրի քաղաքացիություն, օրինական կարգով հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից:

2002թ. հունիսի 6-ին վաղեմության ժամկետի խախտմամբ հարուցված, նույն թվականին կարճված, սակայն 2007թ.-ին վերաբացված այս գործի արդյունքում Պերճ Հակոբյանը տուգանվել էր 1 միլիոն 800 հազար դրամով, իբր թվով 18 զորակոչից խուսափել է: Նշված գումարի կամավոր, պարտադիր մուծումից հետո Պերճ Հակոբյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր:

Պետական մեքենայի զոռբայության դասական օրինակ հանդիսացող այս որոշումը ընդհանուր իրավասության, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում բողոքարկվելուց հետո Ա. Արշակյանը դիմել է ՀՀ ՍԴ:

Արդյունքի չհասնելու դեպքում նախկին պատգամավորը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Ա. Արշակյանը միակ պատգամավորն էր, ով դեմ է եղել ՀՀ-ի՝ Եվրախորհրդին անդամակցելու մասին ՀՀ ԱԺ պատմական որոշմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել