Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Հոկտեմբեր 08,2010 00:00

Երեկ կառավարությունը հավանության է արժանացրել «Գյումրիի շտապբուժօգնության կայան, Բաղրամյանի պոլիկլինիկա եւ մոր ու մանկան պահպանության կենտրոն» ՓԲԸ-ին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիաներ տրամադրելու մասին նախագիծը: Նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ լիցենզիաները տրվում են ընկերությունների հայտերի հիման վրա՝ երեքական տարի գործունեության ժամկետով: Կառավարությունը նաեւ դրական է արձագանքել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից ուռուցքաբանության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել