Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 08,2010 00:00

«Երկաթուղային համալիրը կայացել է: Մենք մեր զարգացումը տեսնում ենք որպես Հայաստանի ազգային փոխադրող»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, որը ներկայացրել է այս տարվա ինն ամիսների աշխատանքային արդյունքները: Ըստ պարոն Շայդուլինի՝ ազգային փոխադրողի հավակնություններ ունեցող ՀԿԵ-ում, 2010թ. առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, բեռնափոխադրումներն աճել են 12%-ով, իսկ պլանավորվածի համեմատ՝ 7%-ով: Դա պարոն Շայդուլինը բացատրել է ՀՀ արդյունաբերության զարգացմամբ: Շատ ավելի մեծ աճ է գրանցվել ուղեւորափոխադրումների ծավալում՝ 58%: Եկամուտները աճել են 9,7%-ով: ՀԿԵ աշխատողների միջին աշխատավարձը արդեն կազմում է 124 հազար դրամ: Ներդրումները կազմել են 7 մլրդ դրամ, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման, երկաթուղու վերանորոգման համար: 2010թ. ավարտին ՀԿԵ-ն նախատեսում է կատարել կոնցեսիոն համաձայնագրի եռամյա ներդրումային ծրագրի 100%-ը:

Այս տարի ՀԿԵ-ն նաեւ լավ հարկատու է եղել, եւ նախորդ ինն ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ, ինչը գրեթե եռակի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել