Լրահոս
Օրվա լրահոսը

3 ՕՐ ԳԱԶ ՉԻ ՄՏՆԻ ՀՀ

Հոկտեմբեր 08,2010 00:00

Ինչպես տեղեկանում ենք «ՀայՌուսգազարդ» ընկերությունից՝ երկուշաբթի օրվանից Հայաստանը գազ չի ստանա: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Նախնական տվյալներով, աշխատանքները կտեւեն 3 օր:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից հայտնում են, որ գազամատակարարման դադարեցումը ՀՀ գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել