Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը կոչ է անում

Հոկտեմբեր 08,2010 00:00

Երեկ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված. հոկտեմբերի 5-ին Երեւանի Բագրեւանդ փողոցի 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի ենթարկված քննիչ Տիգրան Ռոբերտի Սահակյանիլ մահվան հետ: «Նույն օրը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հոկտեմբերի 5-ից շարունակվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կար-որ գործերի քննության վարչությունում։

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են ապակու կտորներ, պլաստմասե դետալների կտորներ, Տիգրան Սահակյանի կոշիկները, անձնական իրերն ու փաստաթղթերը, իսկ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնից առգրավվել են դեպքի ժամանակ Տ. Սահակյանի կրած հագուստները։ Որպես վկաներ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Տ. Սահակյանի հետ հեռախոսային խոսակցություն ունեցած, նրա հետ վերջինը հաղորդակցված անձինք» պարզաբանում է ոստիկանությունը:

Միեւնույն ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ է արվել «մինչեւ քննության ավարտը զերծ մնալ անհիմն ու չփաստարկված հայտարարություններից, ապատեղեկատվությունից եւ երիտասարդ մարդու ողբերգական մահը սենսացիայի վերածելու մտայնությունից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել