Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն աշխատավարձը կավելանա 2500 դրամով

Հոկտեմբեր 08,2010 00:00

2011թվականից մեր երկրում նվազագուն աշխատավարձը կկազմի 32500 դրամ:

Այսօր նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացնեն տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Երեկ կառավարության նիստում պարոն Սարգսյանը հանձնարարեց. «Պատրաստ եղեք այդ հաշվետվություններով ներկայանալ վարչապետին՝ ներկայացնելու ինչպիսին է երեք եռամսյակների կատարողականը: Կասեք, թե չորրորդ եռամսյակում ինչ խնդիրներ եք տեսնում, որ կարողանանք տարին ավարտել կատարողականի բարձր աստիճանով»: Գործադիրը երեկվա նիստում հավանության է արժանացրել «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախատեսելով հաջորդ տարվա հունվարի 1-ից հանրապետությունում բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը՝ ներկայիս 30 հազար դրամի փոխարեն սահմանել է 32500 դրամ: Հոկտեմբերի 10-ին, 24-ին եւ 31-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք համայնքների ղեկավարների ու ավագանու ընտրությունները կազմակերպելու նպատակով էլ գործադիրը 20 միլիոն դրամ հատկացրեց: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էլ նշեց, որ գումարի մի մասը կուղղվի նաեւ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի համայնքի որոշ խնդիրների կարգավորմանը: Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է ՀՀ Կենտրոնական բանկին տրամադրել 18 միլիոն եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք՝ «Կրեդիտանշթալտ ֆյուր վիդերաուֆբաու» կազմակերպության ու ՀՀ ԿԲ միջեւ կնքված «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագրով վարկի հետագա ստացումն ապահովելու համար:

Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրինության 70 տոկոս եւ ավելի մաշվածք ունեցող 45 տրանսպորտային միջոցը նույնպես օտարել դասական աճուրդով։

Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր նախկին որոշումներից մեկում եւ ՀՀ պետբյուջեից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնել երկրի մի շարք կրթական, մշակույթի եւ մարզական շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման, կապիտալ շինարարության եւ նախագծահետազոտական աշխատանքների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել