Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ

Հոկտեմբեր 08,2010 00:00

Տեսահոլովակը՝ 06.10.2010-ի համարում

\"\"Երեկ Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական, էջմիածինցի Հակոբ Հակոբյանը հարձակվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ նրա հասցեին սեռական հայհոյանքներ տվել: Այս պահին Շամշյանը նկարելիս է եղել, թե ինչպես են շենք մտնում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը, հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Հակոբ Հակոբյանը, տեսնելով, որ իրեն նույնպես նկարեցին, հարձակվել է Գագիկ Շամշյանի վրա: Գ. Շամշյանն ոչ միայն ամբողջությամբ նկարահանել ու ձայնագրել է տեղի ունեցած միջադեպը, այլեւ պատրաստվում է դիմել ոստիկանություն:Հակոբ Հակոբյանի պահվածքը զարմանալի է: Նա ութ տարի Աժ պատգամավոր է եղել, հրապարակային գործիչ ու հաստատ տարբեր միջոցառումների ժամանակ եւ ԱԺ-ում նրան լուսանկարել են տարբեր ֆոտոլրագրողներ: Թե ինչու Հակոբյանին դուր չի եկել, երբ իրեն նկարել են փողոցում կանգնած կամ քայլելիս՝ դժվար է ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել