Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԵՆՑ ԿՆԻԿՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆ ՉԵՆ ՏԱ»

Հոկտեմբեր 08,2010 00:00

Հատվածներ երեկ ԱԺ-ում լրագրողների հարցերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատասխաններից:

– Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը ո՞րն էր:

– Մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է գործով զբաղվի՝ լիարժեք, հօգուտ մեր ծրագրերի: Արեւիկ Պետրոսյանի մասին աշխատանքի առումով բան չունեմ ասելու՝ նա շատ գրագետ, պատրաստված է: Բայց կուսակցական աշխատանքների առումով՝ Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արեւիկ Պետրոսյանը ԲՀԿ-ն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին լիներ եւ կուսակցության անունից որեւիցե ծրագրերի մասին խոսեր եւ մեր նախաձեռնությունների մասին խոսեր:

– Արեւիկ Պետրոսյանն ԱԺ իր ելույթում հայտարարեց, թե ԱԺ ամբիոնը կուսակցական խնդիրներ բարձրացնելու համար չէ:

– Բա խորհրդարանն ինչի՞ համար է, եթե քաղաքական հարցեր բարձրացնելու համար չէ: Խորհրդարանն ինչի՞ համար է… ասա:

– Արեւիկ Պետրոսյանն է ասել:

– Ինքն ա ասել, դու էլ խելք ունեցիր՝ նման բան մի ասա:

– ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարաձայնությունների վերաբերյալ խոսակցություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Այսօր ամեն մեկս կոալիցիոն գործընկերներ ենք, բայց պայքարում ենք մեր կուսակցության համար: Այսօր այդպես ավել-պակաս խոսակցությունները, թե էս տեղը, էն տեղը… այդ ամենը որոշողը ժողովուրդն է: Մենք աշխատում ենք, որ լիարժեք մեծամասնություն վերցնենք, կարողանանք մեր ծրագրերն իրականացնել: Հազար անգամ քվեարկություններ են եղել, մենք առաջարկել ենք մեր ծրագիրը, որը փոքրամասնություն լինելով չենք կարողացել անցկացնել: Այսօր մենք պայքարում ենք, որ մեծ լինենք, կարողանանք ունենալ 50+1, որ մեր որոշումները, ծրագրերը իրագործենք… Մնացածը, ով ինչ կասի-չի ասի՝ դրանք հեքիաթներ են. մարդիկ տունը քնած ելնում, առավոտը երազ են տեսնում՝ խոսում են:

– Բայց ասում են, որ ԲՀԿ-ի ձայները նվազեցնելու են, այս անգամ մոտ 8% պետք է ձայն տան:

– Ասողները գլուխները պատի՛ն են տալիս: Նրանք սկի իրենց տունը ձայն չունեն: Իրենց կնիկները իրենց ձայն չեն տա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել